
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարել է, որ Թբիլիսիում վիզայի դիմումների կենտրոնը ժամանակավոր փակվել է։ Տեղեկությունն այսօր՝ մայիսի 13-ին, տարածել է դեսպանությունը:
«Ուշադրություն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Թբիլիսիի Բեսիկի 4 հասցեում գտնվող վիզայի դիմումների կենտրոնը ժամանակավոր փակ է»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Վիզաների կենտրոնի կայքում նշված է, որ կենտրոնը փակ կմնա մինչև հաջորդ ծանուցումը։ aliq.ge