Տեղատարափ ու արդեն շաբաթներ տևող անձրևը խնդիրներ է ստեղծել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Փոքր Գոնդուրա գյուղում անձրևաջրերը ողողել են բնակիչների ցանքատարածքները։ Գյուղի բնակիչը տեսանյութ է հրապարակում և հայտնում, որ պայքարում է ջրի հոսքը փակելու համար, որպեսզի կարտոֆիլի իր ցանքատարածքը ավելի քիչ վնաս կրի։
Բնակիչը նաև մեզ հայտնեց, որ խնդիրը ոչ միայն Փոքր Գոնդուրայում է, այլ նաև Մեծ Գոնդուրայում։
Նշենք նաև, որ առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն։ Ըստ ինտերնետային եղանակային կայանների` առավել բարձրադիր գոտիներում նույնիսկ սպասվում է ձյուն, իսկ գիշերները ցրտահարություն` մինչև -5 աստիճան։