Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, ով նշված հասցեում բարձրությունից վայր է ընկել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին երեխայի 31-ամյա հայրը հայտնել է, որ նույն օրը` ժամը 09։30-ի սահմաններում, որդին բարձրացել է իրենց բնակարանի 1-ին հարկի ննջասենյակի պատուհանագոգին և հենվելով բաց պատուհանի ցանցին՝ ընկել է դուրս և ստացել մարմնական վնասվածքը: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմել են փաստաթղթեր։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։