Աստրախանում թմրանյութերից թունավորման հետևանքով 8 մարդ է մահացել

Աստրախանում թմրանյութերից թունավորման հետևանքով 8 մարդ է մահացել

Աստրախանում ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ անհայտ նյութով թունավորման հետևանքով տեղի երեք բնակիչների մահվան դեպքի առթիվ։ Այս մասին մայիսի 12-ին ասված է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի (ՔԿ) մարզային քննչական վարչության Telegram ալիքում։

Գործը քննվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երրորդ մասով («Անզգուշությամբ մահ պատճառելը երկու կամ ավելի անձանց»):

«Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Աստրախանի Լենինսկի թաղամասում իրենց բնակության վայրում և իրենց տան մոտ մահացել են թմրանյութ օգտագործած 25-37 տարեկան երեք տղամարդ»,-ասված է հաղորդագրությունում:

Ըստ նախնական վարկածի՝ Աստրախանի բնակիչները թունավորվել են անհայտ նյութից։

Մինչ այս՝ մայիսի 9-ին, Աստրախանում թմրանյութերով թունավորումից մահացել էր տեղի հինգ բնակիչ։ Քաղաքի Սովետսկի և Տրուսովսկի թաղամասերում 18-40 տարեկան տղամարդկանց և կանանց դիեր են հայտնաբերվել, այդ թվում՝ մեքենայի մեջ։ Հարուցվել է քրեական գործ:

Այդ օրը անհայտ նյութից թունավորում ախտորոշմամբ բուժհաստատություններ են ընդունվել Աստրախանի շրջանի քաղաքի և հարակից շրջանների 14 բնակիչ, որոնցից 11-ը ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։