Վրաստանի խորհրդարանում, որտեղ ընթանում է լիագումար նիստը, միմյանց դեմ առճակատման են եկել խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության անդամները։
Առերեսման պատճառ է դարձել Լևան Խաբեիշվիլիի ելույթը, որի ժամանակ Դիմիտրի Սամխարաձեն և Լևան Խաբեիշվիլին բառացիորեն վիրավորել են միմյանց։
Ավելի ուշ խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության վեճը վերածվեց ֆիզիկական առճակատման։
Նիստերի դահլիճում աղմուկ ու բանավոր առճակատում է, ինչի պատճառով նիստն այս պահին չի շարունակվում։ 1tv.ge