Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»:

Օրենքին կողմ էր 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ Օրինագծի երրորդ ընթերցումը տևեց մի քանի վայրկյան, որից հետո այն դրվեց քվեարկության։ Խորհրդարանն այսօր այլ հարցեր չի քննարկելու։ Նիստն ավարտվել է:

Նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»:

Խորհրդարանը 10 օրվա ընթացքում օրենքի նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրելու։ Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։

Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել: aliq.ge