Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցի ուսուցիչները և աշակերտները շատ հաճախ հանդես են գալիս հետաքրքիր ու ուսուցողական բնույթ կրող նախաձեռնություններով ու տարբեր օգտակար հանդիպումներ են անցկացնում, ինչպես նաև կազմակերպվում են գրական երեկոներ։ Դպրոցում հերթական միջոցառումը տեղի է ունեցել երեկ` մայիսի 14-ին։
«Մայիսի 14-ին Փոքր Խանչալիի հանրային դպրոցում տեղի ունեցավ գրական երեկո՝ «Հայրենասիրություն» խորագրով, որի առանցքը Րաֆֆու «Սամվել» պատմավեպի քննարկումն էր։
Ավարտին անցկացվեց քննարկում «Հայրենասիրությունը մեր օրերում» թեմայով։ Մասնակցեցին 10-11 – րդ դասարանների աշակերտները եւ ուսուցիչներ»,- NOR ռադիոկայանին հայտնեցին դպրոցից։