Ձմռանը տնկված ծառերը չեն արմատավորվել

Ձմռանը տնկված ծառերը չեն արմատավորվել

Ախալքալաքի Ջիվանու զբոսայգու (տեղաբնակները այգին «Մնդոյի» այգի են անվանում) չարմատավորված ծառերը փոխարինվել են նորերով։

Ինչպես Jnews-ին հայտնեցին Ախալքալաքի սպասարկման կենտրոնից, դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում, աշխատանքներն իրականացրել է 2022-2023 թվականներին զբոսայգու վերականգնման աշխատանքներով զբաղվող «K-Company» ընկերությունը։ Նրանք նետել են չորացած բույսերը և փոխարենը տնկել նորերը։ Ծառերը փոխարինվել են, քանի որ վերականգնման երաշխիքային ժամկետը դեռ չի լրացել։

Հիշեցնենք, որ Ջիվանու զբոսայգու վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 2023 թվականի վերջ՝ աշնանը։ 2022 թվականին զբոսայգու բարեկարգման համար հատկացվել է 639232 լարի։ Աշխատանքների էլեկտրոնային մրցույթը շահել է «K-Company» ընկերությունը՝ 580 հազար լարիի չափով։ Ընդհանուր ծախսերի 82.2%-ը պետության ներդրումն է, իսկ 17.8%-ը՝ տեղական բյուջեի։

Զբոսայգու բարեկարգումն իրականացվել է երկու փուլով. 2022 թվականին աշխատանքներն ավարտվել են 525 486 լարիի, իսկ 2023 թվականին՝ 113 746 լարիի չափով։ Այնուհետեւ բյուջեի ճշգրտման ժամանակ քաղաքապետարանը եւս 30814 լարի է հատկացրել զբոսայգու վերականգնման համար։



Opinion, pooling and voting