Քարաթափում Ախալքալաք-Բակուրիան ճանապարհին

Քարաթափում Ախալքալաք-Բակուրիան ճանապարհին

Ախալքալաք-Բակուրիան մայրուղու՝ Խուլգումո գյուղից դեպի Ախալքալաք քաղաք շրջադարձի մոտ ընկած հատվածում երկու մեծ ժայռաբեկորներ են պոկվել և ընկել ճանապարհաեզրին:

Ախալքալաքի մունիցիպալիտետում տվյալ ճանապարհը սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, սակայն ճանապարհը կմաքրեն։

Jnews-ի տեսախցիկը այդ ժայռաբեկորները նկարել էր առավոտյան ժամը 10:10 րոպեին, և արդեն 11:30-ի սահմաններում այն ճանապարհն արդեն մաքուր էր։

Նշենք, որ Ախալքալաքի ճանապարհներին քարաթափումը հաճախակի բնույթ չի կրում։