Ապրիլի 7-ին ՛՛Բազմազգ Վրաստանի կանայք՛՛ ասոցիացիայի ղեկավար Ալլա Բեժենցևան անցկացրեց ՛՛Ոչ ընտանեկան բռնությանը՛՛ թեմայով հանդիպում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայում, Կանանց սենյակում, Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում :
Նախագիծը իրականացնում են ՛՛Բազմազգ Վրաստան կանայք՛՛ ասոցիացիան, IDP Կանանց ՛՛Համաձայնություն՛՛ ասոցիացիան, Վրաստանի երիտասարդության միջազգային ասոցիացիան, Բոլնիսի Լեզվի տունը և Նինոծմինդա քաղաքի ՛՛Փարոս՛՛ հասարակական կազմակերպությունը: Այս նածագծի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցների ուսուցումը:
Նախագիծը ապահովում է պաշտպանություն ընտանեկան և սեռական ոտնձգության ենթարկված կանանց և երեխաների համար: Նախագիծը ներառում է Սամցխե-Ջավախեթիի (Ախալքալաքիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներ) և Քվեմո-Քարթլի (Բոլնիսիի, Դմանիսիի և Ծալկայի շրջաններ):
Նախագծի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ, դասընթացներ նոր հմտություններ ձեռք բերելու համար, կբացվեն 2 ճգաժամային կենտրոններ, որոնք բռնության ենթարկվածներին կապահովեն ժամանակավոր կացարաններով:
Նախագծով նախատեսված է նաև տրամադրել փոքր չափի դրամաշնորհներ՝ մրցութային հիմունքով: ՛՛Ոչ ընտանեկան բռնությանը՛՛ նախագիծը մեկնարկել է 2017թ. հունվարին Եվրոպայի Խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Ճգնաժամային կենտրոնը նախատեսված է բացել Ախալքալաքիում հունիս ամսին:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց ՛՛Բազմազգ Վրաստանի կանայք՛՛ ասոցիացիայի ղեկավար Ալլա Բեժենցևան.
Անահիտ Զալալյան