Ապրիլի 9-ին Վրաստանում նշվում է Միասնության, քաղաքացիական միաձայնության և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհածների հիշատակի օրը:
1991 թվականից ի վեր ապրիլի 9-ին Վրաստանում նշում են Անկախության վերականգնման օրը և 1989թ. ապրիլի 9-ի գիշերվա Թբիլիսիի բազմահազարանոց խաղաղ հանրահավաքի զոհերի հիշատակի օրը:
1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը, Թբիլիսիում գտնվող խորհրդային և «Անդրկովկասյան զինվորական օկրուգի» ստորաբաժանումների զորքերը հարձակվեցին կառավարության մոտ նստացույց և հացադուլ իրականացնող ուսանող ցուցարարների վրա: Զինվորականները զինված էին մահակներով, բահերով և թունավոր գազով: Արդյունքում, խաղաղ ցուցարարների սպանդ տեղի ունեցավ: Սպանվեց 21 ցուցարար, այդ թվում՝ 16 կին, ավելի քան 2000 մարդ գազային թունավորման ենթարկվեց:
Ընդունված ավանդույթի համաձայն՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները Հայոս-Քարթլոս զբոսայգում ծաղիկներ խոնարհեցին ապրլի 9-ի զոհերի հիշատակին:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան