Մթերքներ որոնք երկարացնում են մարդու կյանքը

Մթերքներ որոնք երկարացնում են մարդու կյանքը

Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Իր հետազոտության ընթացքում սննդաբանը հայտնաբերել է երկու մթերք, որոնք իրականում կարող են երկարացնել ձեր կյանքը: Ուշադրություն՝ խոսքը էկզոտիկ սուպերմթերքների մասին չէ, ամեն ինչ շատ պարզ է և բավականին հասանելի։ Փորձագետի կարծիքով՝ երկարակեցության համար պատասխանատու են սև լոբին ու ընկույզը։

Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ, որը կարող է նվազեցնել աղիների բորբոքումները և նույնիսկ՝ այնպիսի մահացու հիվանդությունների ռիսկը, ինչպիսին քաղցկեղն է: Բացի այդ, սպիտակուցի բարձր պարունակության պատճառով քիչ հավանական է, որ դուք կարողանաք չափից շատ ուտել լոբի և ընկույզ, և դա, իր հերթին, կօգնի նվազեցնել շաքարախտի ու գիրության հետ կապված այլ հիվանդությունների ռիսկերը:

600x400

2004-ին Ճապոնիայի, Շվեդիայի և Հունաստանի մի քանի հարյուր տարեց բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ավելի շատ լոբի են ուտում, ավելի երկար են ապրում՝ սպառված յուրաքանչյուր 20 գրամ լոբի մահացության ռիսկի նվազեցնում է յոթ տոկոսով:

2016 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ օրական մեկ բաժակ լոբի ուտելը հանգեցնում է քաշի կորստի, ինչը նույնպես դրական է ազդում կյանքի տևողության վրա։

Իսկ, հիմա տեսությունից անցնենք պրակտիկայի։ Բյութները խորհուրդ է տալիս օրը ուտել մեկ բաժակ սև լոբի և մի բուռ ընկույզ: Ի դեպ, ինչպես նշում է սննդաբանը, ցանկացած ընկույզի կամ լոբու կանոնավոր օգտագործումը օգտակար կլինի ձեր առողջության համար։

600x400

Ընկույզի առավելություններից մեկն այն է, որ այն հատկապես հարուստ է լինոլիկ և այլ օմեգա-3 թթուներով, ինչը գիտնականները կապում են սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ: