Ապրիլի 8-9-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում անցկացվեց հայկական ազգային կոխի 28-րդ ավանդական մրցաշարը:
Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 85 մարզիկ Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետներից, ինչպես նաև Ասպինձայի մունիցիպալիտետից և Հայաստանից: Հաղթողները ստացան մեդալներ, գավաթներ և դիպլոմներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի բաժնից: Ինչպես նշեց մրցաշարի կազմակերպիչ Ալբերտ Շիրինյանի խոսքով՝ միջոցառումը լավ անցավ, վատն այն էր, որ մասնակցում էին Նիոծմինդայի մունիցիպալիտետի ընդամենը 3 գյուղ՝ Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա և Դիլիֆ:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան