Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կմեկնարկի մայիսի 20-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 13-ը։
Գրանցումը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ register.emis.ge։
Երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Հունիսի 14-ից հունիսի 25-ը դպրոցներում կիրականացվի էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
▪Աշկերտի օրինական ներկայացուցչի հայտարարությունը, որը պետք է պարունակի տեղեկատվություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի (եթե այդպիսիք կան) պատճենը: Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով):
▪Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով):
Առաջին դասարաններում առկա տեղերի քանակը ստուգելու համար անցեք հղումով՝ https://skolebi.emis.ge/
Առաջին դասարանցիների գրանցման ընդհանուր հրահանգները տե՛ս այստեղ՝ https://elfiles.emis.ge/…/pirvelklaselta-registraciis…
Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում՝ դպրոցական տարիքի վերաբերյալ։
Մասնավորապես, 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։