Նոր լեգենդ Վրաստանում. Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնը մարդկանց հարստություն է բերում

Նոր լեգենդ Վրաստանում. Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնը մարդկանց հարստություն է բերում

Թբիլիսիում նոր լեգենդ է առաջացել՝ կապված երկրի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող բիզնես-կենտրոնի հետ: Նոր լեգենդի մասին պատմել է պատգամավոր, շրջակա միջավայրի պաշտպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեն: Նրա խոսքով, մարդիկ անցնելով այդ կառույցի մոտով, մանրադրամ են նետում, հավատալով, որ դա հարստություն կբերի իրենց:
«Ես տաքսիով անցնում էի այդ բիզնես-կենտրոնի կողքով, երբ տաքսու վարորդը մանրադրամ նետեց այնտեղ՝ ասելով, որ նոր նախանշան է հայտնվել. եթե այստեղ մանրադրամ նետես, կարող ես միլիարդատեր դառնալ»,-ասել է պատգամավորը, հավելելով, որ հետդարձի ճանապարհին ինքը եւս մանրադրամ է նետել եւ անմիջապես դրական էֆեկտ զգացել: «Ես զգացի, որ մեքենայի սրահում միանգամից հանդարտություն տիրեց եւ լավատեսություն առաջ եկավ, որ ամեն բան լավ է լինելու»,-ասել է Խաչիձեն:
Գործակալությունը նշում է, որ բիզնես-կենտրոնի տարածքը հիմա կարող է անտուն թափառաշրջիկների ամենասիրելի վայրը դառնալ, քանի որ այնտեղ դրամներ են նետում:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում, Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Նրա կարողությունը 2012-ի գարնանը Forbes-ը գնահատել է 6,4 մլրդ դոլար:NEWS.am



Opinion, pooling and voting