Մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00- ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։
Ինչպես Թալինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և այսօր ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Երիտասարդ կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ նրանց անփութության հետևանքով է նա մահացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում։ Նա 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և 1 տղա։