Մայիսի 18-ին Սաթխա գյուղի հանրային դպրոցի առաջին դասարանի 14 աշակերտներ հրաժեշտ տվեցին Այբբենարանին: Հրաժեշտի միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակի, որին ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Առաջին դասարանի դասվարն էր Իրինա Ծառուկյանը, ով մեծ խնդությամբ կազմակերպել էր հրաժեշտի միջոցառումը:
Միջոցառման ընթացքում աշակերտները երգեր, բանաստեղծություններ, պարային համարներ եւ փոքրիկ ներկայացումներ էին պատրաստել: Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ երեխաները եկան առաջին դասարան: Այս ամիսների ընթացքում նրանք սովորեցին տառերը եւ այժմ կարողանում են սահուն կարդալ: Առաջին դասարանցիների համար շատ կարեւոր օր էր, մի օր, երբ նրանք հրաժեշտ տվեցին շատ հարգված, եւ իրենց կյանքում առաջինը, ինքնուրույն կարդացած գրքին`« Այբբենարանին »: Անցել է նրանց գիտելիքների ճամփորդության առաջին փուլը:
Տարրական դպրոցում երեխան հիմնում է իր ողջ մնացած կյանքի, գիտելիքի հիմքը եւ այդ հիմքի ճշգրտությունն ու ուժը կախված է առաջին ուսուցչի անհատականությունից եւ պրոֆեսիոնալիզմից: