3000 ֆուտբոլային երկրպագուի ավիատոմսի համար կվճարի կառավարությունը

3000 ֆուտբոլային երկրպագուի ավիատոմսի համար կվճարի կառավարությունը

Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է Թբիլիսիից և Քութայիսիից ավիատոմսերը դեպի Գերմանիայի այն քաղաքներ, որտեղ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությամբ ընթանալու է Եվրոպայի առաջնությունը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ խոսքը 3000 տոմսի մասին է։

Խաղին հարմարեցված չարտերային չվերթով Վրաստանից թռիչքը կարժենա 195 եվրո, վերադարձի գինը նույնն է։ Ընդհանուր առմամբ` 390 եվրո։

Գերմանիայում Վրաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերն ընթանալու են.

  • հունիսի 18-ին Դորտմունդում` Թուրքիայի դեմ,
  • հունիսի 22-ին Համբուրգում՝ Չեխիայի դեմ,
  • հունիսի 26-ին Գելզենկիրխենում` Պորտուգալիայի դեմ։

«Վրաստանի քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ավիատոմսերը` ներկայացնելով ֆուտբոլային խաղի տոմսերը, որոնց վաճառքը կմեկնարկի մի քանի օրից»,- ասել է Կոբախիձեն։

Տեղեկության համաձայն՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Գերմանիա մեկնելու համար կֆինանսավորվի մոտավորապես 2000 տոմս, ևս 1000 տոմս՝ Քութայիսիից։ aliq.ge