
Այսօր՝ մայիսի 20-ին, Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» երկու երթ է նախատեսված:
Ի դեպ, երկու երթն էլ մեկնարկելու է ժամը 18:00-ից՝ Թբիլիսիի տարբեր վայրերից: Երթի մեկնարկի և ավարտի վայրը՝ ստորև:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «գործակալների մասին օրենքի» վրա:
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ aliq.ge