Թբիլիսիի փողոցներում կհսկեն «մաքրության» տեսուչները

Թբիլիսիի փողոցներում կհսկեն «մաքրության» տեսուչները

Այսուհետ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում կհսկեն «մաքրության» տեսուչները, որոնք շրջակա միջավայրն աղտոտողներին տուգանելու իրավունք ունեն: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, սկզբնական փուլում կենտրոնական փողոցներում պարեկություն կանեն 20 տեսուչներ:

Չնախատեսված վայրում մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում կսահմանվի շուրջ 32.5 դոլարի չափով (80 լարի) տուգանք, նույն քանակությամբ աղբ շենքի պատուհանից դուրս նետելու դեպքում՝ 100 լարի: Եթե նետած աղբը գերազանցի 2 կիլոգրամը, տուգանքը կկազմի 150 լարի (շուրջ 60 դոլար), շինության պատուհանից դուրս նետելու դեպքում՝ 500 լարի (շուրջ 203 դոլար):

Տեսուչն իրավասու կլինի նաև տուգանել ընտանի կենդանիներ ունեցող անձանց՝ շրջակա միջավայրն աղտոտելու դեպքում: Արգելվում է նաև դեն նետել ավտոմեքենայի անիվները, հակառակ դեպքում պետք է վճարել 150 լարի տուգանք:

www.aliq.ge



Opinion, pooling and voting