Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում մայիսի 21-ից 23-ը

Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում մայիսի 21-ից 23-ը

Մայիսի 21-ից Արևմտյան Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +26, +31, իսկ Արևելյան Վրաստանում մինչև +22, +27 աստիճան։ Բարձր ջերմաստիճանի ֆոնին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ սպասվում է անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան տաքություն։