Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին փոսալցման աշխատանքներ են ընթանում.
Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը վաղուց վերականգնման կարիք ունի: Ճանապարհների հատվածներում հատուկ տեխնիկան փոսերը լցնում է ասֆալտով:
Չնայած այն հանգամանքին, որ փոսերի վերանորոգման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, Նինոծմինդայի բնակիչները դժգոհ են տարվող աշխատանքներից։ Քաղաքացիներից մեկը NOR ռադիոյի հետ զրույցում ասաց. «Ես չեմ վստահում, ձյութի փոխարեն դիզվառելիք են լցնում փոսերի մեջ, երեւի սրա պատճառով փոսերը նորից քանդվեն»։
Նշենք, որ ճանապարհներին բազմաթիվ խորը փոսերը դժգոհություն են առաջացնում Նինոծմինդայի բնակչության շրջանում։ NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է փոսերի և ճանապարհների վիճակի սուր խնդրին, ինչպես նաև փոսերի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին։
Լուսանկարն արվել է 2024 թվականի մայիսի 17-ին
Նշենք, որ մայիսի 17-ից շարունակվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքները Նինոծմինդա մուտքից (Ախալքալաքի կողմից) մինչև Սաթխայի խաչմերուկ՝ կլցվեն փոսերը, իսկ մնացած ճանապարհահատվածը ներառված չէ ընկերության ծրագրերում։ Հիշեցնենք, որ փոսերի վերանորոգումն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի պատվերով։