Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը «Ուրախ մեկնարկ» խաղերին տարածաշրջանում

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը «Ուրախ մեկնարկ» խաղերին տարածաշրջանում

Դպրոցական սպորտային օլիմպիադայի շրջանակներում Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի թիմը տարածաշրջանում մասնակցեց «Ուրախ մեկնարկ» 2 -րդ փուլի խաղերին։

Մանրամասների շուրջ NOR ռադիոկայանը զրուցեց Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Հովհաննիսյանի հետ։

Նրա խոսքով․ «Այս տարի դպրոցական օլիմպիադայի շրջանակներում մեր Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը հաղթելով տեղում, մասնակցեց արդեն տարածաշրջանում։ Այս խաղերին մասնակցում էին թվով 4 թիմեր՝ Բորժոմի, Ախալցիխե, Ասպինձա և մեր թիմը, որը զբաղեցրեց 3 -րդ հորիզոնականը։ Խնդիրների մասին ասեմ, այն վարժությունները որոնք մեր երեխաները իրականացրել են, մենք դրանց շուրջ այստեղ չենք մարզվել քանի որ տեղեկացված չենք եղել վարժությունների ցանկից։ Երեխաները հաջող հանդես են եկել միայն պարանի ձգում վարժությունից, որտեղ 3 անգամ հաղթելով ձեռք ենք բերել 9 միավոր»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը «Ուրախ մեկնարկ» խաղերին տարածաշրջանում

Կարդացեք նաև՝