Ապրիլի 10-ից 29-ը Վրաստանի Արդարադատության նախարարությունը կտրամադրի անվճար նույնականացման քարտեր:
Այս ակցիան վերաբերում է 18 տարին լրացած և հին նմուշի նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին: Նինոծմինդայի քաղաքացիական ռեսստրի ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանի խոսքով՝ այս ակցիայի նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընտրական ցուցակների ճշգրտումն է:
Մանրամասների մասին մեզ հաղորդեց Նինոծմինդայի քաղաքացիական ռեեստրի ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանը.
Գարուշ Արզումանյան