Օրոջալարի և Գոնդուրայի խաչմերուկներում տեղադրվում է ուղեփակոց

Օրոջալարի և Գոնդուրայի խաչմերուկներում տեղադրվում է ուղեփակոց

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար և Գոնդուրայի գյուղական համայնք տանող խաչմերուկներին, որը հատում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տեղադրվում է ուղեփակոց։

Ինչպես նաև երկաթ գծի և ճանապարհի հատման կետի հարակից տարածքում կառուցվում է պահակակետեր։ Այս պահի դրությամբ վերոնշյալ տեղերում աշխատանք չի տարվում։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ աշխատանքներ էին իրականացվում կապված էլեկտրական լարերի անցկացման հետ։ Այդ աշխատանքներն իրականացնում էր Ադրբեջանական «Ատիեֆ» ընկերությունը։

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը բացվել է 2017 թվականին։ Երկաթուղային գիծը միացնում է Ասիայի և Եվրոպայի երկաթուղային ցանցերը։ Այն ամենակարճ ճանապարհն է ոչ միայն 3 երկրների, այլև Ասիայի և Եվրոպայի միջև։ ԲԹԿ-ն թույլ է տալիս ավելի քան 2 անգամ կրճատել բեռնափոխադրումների վրա ծախսվող ժամանակը։ Երկաթուղին հեշտացնում է մուտքը Կենտրոնական Ասիայի երկրների եվրոպական և համաշխարհային շուկաներ՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան և Աֆղանստան:

Գծի 504 կիլոմետրանոց հատվածը՝ 846 կմ ընդհանուր երկարությամբ, ընկնում է Ադրբեջանի տարածքում։ Վրաստանով անցնում է երկաթուղային գծի 263 կիլոմետրը։ 79 կիլոմետր ճանապարհը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Նախատեսվում է առաջին փուլում այս ճանապարհով տեղափոխել 5 մլն տոննա բեռ, հաջորդ փուլում՝ 17 մլն տոննա, իսկ դրանից հետո՝ ավելին։

Կարդացեք նաև՝