
Եվրոպական մի շարք մայրաքաղաքներ «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո քննարկում են Վարաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու հարցը, գրում է միջազգային հեղինակավոր The Financial Times-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ հարցը հաջորդ շաբաթ Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան կքննարկեն ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Հնարավոր տարբերակների թվում են Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցումը, նպատակային պատժամիջոցները և ԵՄ–ի միջոցների սառեցումը։
Եվրոպական միության ներկայացուցիչները The Financial Times-ին հայտնել են, որ եվրոպական մայրաքաղաքները դիտարկում են «Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ»:
«Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ավելի դանդաղ կշարժվի, քան Վաշինգտոնը, քանի որ որոշ երկրներ զգուշանում են, որ առանց վիզայի դադարեցումը կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ տասնյակ հազարավոր վրացիներ վերջին շաբաթներին դուրս են եկել փողոց՝ բողոքելու ԵՄ դրոշներով օրենքի դեմ»,– գրում է բրիտանական պարբերականը։ aliq.ge