
Վրացական գինու արտահանումը տարեսկզբից հասել է ռեկորդային թվի։ հունվար-ապրիլին երկրից արտահանվել է 45139 տոննա գինի, որի ընդհանուր գումարը կազմում է 126,5 մլն դոլար, – գրում է BM.ge բիզնես պորտալը։
Դա 61%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ռուսաստանը շարունակում է մնալ արտահանման հիմնական շուկան՝ այնտեղ է գնում մատակարարումների 78,6%-ը։ Դրանից վրացի գինեգործները վաստակել են 99,5 մլն դոլար։ Փորձագետները աճի տենդենցը բացատրում են մայիսի 1-ից Ռուսաստանում սպասվող ակցիզային դրույքաչափերի բարձրացմամբ՝ մինչ այդ գործարարները փորձել են ավելի շատ մատակարարումներ կատարել։
ԵՄ երկրներ մատակարարումների մասնաբաժինը կազմում է 10,217 մլն դոլլար։ jnews.ge