Ռուսթավիում տեղի ունեցած սպանության մասին մանրամասներ են հայտնի դառնում. Ինչպես ասաց կին ականատեսներից մեկը, ով քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակից է, հրապարակում աստիճանաբար 5 կրակոց է լսել:
Նրա խոսքով, երբ հասել է այդ վայր, հայտնաբերել է երկու մարդու դի՝ մեկը միջին տարիքի կնոջ, մյուսը՝ համեմատաբար երիտասարդ կնոջ։
Ականատեսի խոսքով՝ կնոջ ու աղջկա հետ եղել է փոքր երեխա, որին հետո շտապօգնության մեքենան տարել է։
Ինչ վերաբերում է ենթադրյալ կրակոց արձակողին, ապա, ըստ ականատեսի, նա 30 տարեկանից ցածր տղամարդ է, որին ոստիկանները տեղում ձերբակալել են։
«Հինգ կրակոց եղավ, սկզբում երկուսը, հետո ևս երկուսը և վերջում մեկ կրակոց, աղջիկները վախեցած վազում էին, այնքան վախեցած էին, որ ոչինչ չէին կարող ասել, հետո մենք մենակ գնացինք, տեսանք երկու մահացածի։ Տեղում մանկասայլակ էր կար, փոքր երեխան նստած, հավանաբար, 1 տարեկան կլիներ»,- պատմում է ականատեսը։