Օրենքի ընդունումը կունենա հետևանքներ. Բլինկենը ռուսական օրենքի մասին

Օրենքի ընդունումը կունենա հետևանքներ. Բլինկենը ռուսական օրենքի մասին

ԱՄՆ պետքարտուղարի առաջին մեկնաբանությունը ռուսական օրենքի ընդունումից հետո՝ «Օրենքի ընդունումը կունենա հետևանքներ»,- ասում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ուղղակիորեն ասում է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը «պատճենվել է մոսկովյան ձեռնարկից»։

«Մենք շատ մտահոգված ենք «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքով, որն ընդունվել է (Վրաստանում)։ Կարծում եմ, ցավոք սրտի, սա ուղղակիորեն պատճենված է Մոսկվայի ձեռնարկից։ Սա ակնհայտորեն հակասում է վրաց ժողովրդի մեծամասնության ցանկությանը` շարժվել դեպի Եվրամիություն և եվրաինտեգրում: Մենք շատ քրտնաջան աշխատում ենք, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան սրան, և անպայման գործելու ենք։ Եվրամիությունը նույնպես դիտարկում է այս օրենքի ազդեցությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա, ուստի ես կասեի, որ այս օրենքի ընդունումը կունենա հետևանքներ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։