Լարիով վերցված վարկերի տոկոսները նվազում են

Լարիով վերցված վարկերի տոկոսները նվազում են

2024 թվականի հունիսից լարիով վերցված վարկերի ամսական վճարը կկրճատվի։

Ազգային բանկի (ԱԲ) արժույթի կոմիտեն մայիսի 22-ին, որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Լարիով վարկի տոկոսադրույքը նվազում է 0,25 միավորով։ Վրաստանում լարիով տրվել է 180 վարկ։

Կրճատված տոկոսները ավտոմատ կերպով կարտացոլվեն վճարման ենթակա գումարի մեջ: Բանկում պայմանագիրը երկարաձգել պարտադիր չէ։ Պայմանները կփոխվեն անհատապես բոլոր վարկառուների համար. դա կախված է մնացած վարկից և ամսական վճարվելիք գումարից:

«Չնայած դրական միտումներին, անորոշությունն աճել է։ Աճել են ինչպես ներքին, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակից բխող գնաճային ռիսկերը։ Հարկ է նշել նաև, որ գնաճային սպասումները վերջին ամիսներին փոքր-ինչ աճել են»,- նշել են Ազգային բանկից։

Ազգային բանկում դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 19-ին։