Հունիսի 11-ից Շենգենյան վիզաները կթանկանան։ Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։
Փաստաթղթի համաձայն՝ մեծահասակների համար վիզայի արժեքը կբարձրանա 80-ից 90 եվրոյի, իսկ 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 40-ից 45 եվրոյի։ Որոշ դեպքերում արժեքը կարող է լինել 135 կամ 180 եվրո, եթե երկրի նկատմամբ կիրառվի Եվրամիության վիզային ռեժիմի 25-րդ հոդվածի 2-րդ կետի հատուկ ընթացակարգը։
Եվրահանձնաժողովը որպես արժեքի փոփոխության պատճառ նշում է գնաճն ու սպասարկող անձնակազմի աշխատավարձերի բարձրացումը։