
Բաթումի-Քոբուլեթի ճանապարին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ հինգ վիրավորները տեղափոխվել են Բաթումի և Քոբուլեթի կլինիկաներ։
Ականատեսների վկայությամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ իրար են բախվել երկու ավտոմեքենա։ Մեքենաներից մեկի վարորդը տեղում մահացել է.
Վթարի վայրում են ՆԳՆ և Փրկարար ծառայության աշխատակիցները։ Փաստը հետաքննվում է։
Ականատեսների վկայությամբ՝ մինչ այս պահը կենտրոնական ճանապարհով երթեւեկությունը խաթարված է եղել։