«Վերջին զանգը» սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։
Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են «Վերջին զանգի» արարողությամբ, նշանավորում անցնելով դեպի հասուն կյանք, դեպի երազանքների իրականացում:
Այսօր՝ մայիսի 23 -ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 1 «Վիկտոր Հովսեփյանի» անվան հանրային դպրոցում հնչեց 2023 – 2024 ուսումնական տարվա «Վերջին զանգը»:
Թիվ 1 դպրոցին հրաժեշտ տվեց 6 շրջանավարտ` 3 աղջիկ եւ 3 տղա, նրանք դպրոցի պատմության մեջ թվով 50 -րդ շրջանավարտներն են: Շրջանավարտների դասղեկն էր Սերգեյ Մարիկյանը: (Տեսանյութ)
Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, նրանք ավարտում են թողնելով գեղեցիկ հուշեր, մտնելով դեպի նոր եւ մեծ կյանք իրենց տեղը զիջելով ՝ արդեն գալիք սերնդին:
Հեշտիայի թիվ 1 դպրոցը սեպտեմբերին կնդունի առաջին դասարան հաճախող թվով 12 աշակերտի:
Մանրամասների մասին զրուցեցինք Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանի հետ։
Ձայնագրությունը ստորև՝
Կարդացեք նաև՝