Վրաստանի գլխավոր դատախազը լքում է իր պաշտոնը

Վրաստանի գլխավոր դատախազը լքում է իր պաշտոնը

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տալիս՝ որպես պատճառ նշելով նրա առողջական վիճակը։ Հայտարարությունը նա տարածել է այսօր՝ մայիսի 23-ին:

«Բարդ առողջական վիճակի պատճառով որոշում եմ կայացրել լքել Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը, ինձ համար ամենադժվար որոշումը կայացնում եմ՝ հաշվի առնելով բժիշկների առաջարկությունները։ Բուժման գործընթացը հավանաբար կտևի մի քանի ամիս, և ես մեկ շաբաթից ավելի է, ինչ այս պատճառով արտերկրում եմ։ Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինձ համար անհնար է շարունակել գլխավոր դատախազի լիազորությունների իրականացումը։ Այդ իսկ պատճառով ես արդեն դիմել եմ Վրաստանի խորհրդարան՝ պաշտոնից ազատվելու մասին հայտարարությամբ»,- ասված է Վրաստանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ sknews.ge