Ուրբաթ օրը նավթի գները գրեթե անփոփոխ են մնում:
Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 81,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,01 դոլարով (0,01%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրն այս պայմանագրերը նվազել են 0,54 դոլարով (0,7%)՝ հասնելով 81,36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում նվազել են 0,04 դոլարով (0,05%)՝ հասնելով 76,83 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,7 դոլարով (0,9%)՝ հասնելով 76,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ news.am