Ապրիլի 10-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ փոքր ներկայացում ինտեգրացիայի թեմայով՝ Փոքր Գոնդուրայի դպրոցի 9-րդ դասարանցիների և Ախալցիխե քաղաքի մասնավոր դպրոցների 9-րդ և 10-րդ դասարանցիների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր ՛՛Ապագա սերունդ՛՛ քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում: Ինտեգրացիայի թեմայով հայտարարված մրցույթի փոքր դրամաշնորհը շահել էր Փոքր Գոնդուրայի դպրոցը: Տվյալ նախագծով Փոքր Գոնդուրայի դպրոցը համագործակցել էր Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցի և Ախալցիխեի մասնավոր դպրոցների հետ:
Նախատեսված է իրականացնել այլ միջոցառումներ ևս: Առաջին միջոցառումը մարզական էր, որը տեղի ունեցավ Նինոծմինդա քաղաքում: Երկրորդ միջոցառումը ինտեգացիայի թեմայով ներկայացումն էր Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցում, իսկ երրորդը՝ կոնֆերանսի տեսքով կանցկացվի Ախալցիխե քաղաքում, կրկին ինտեգրացիայի թեմայով:
Ախալցիխեի Երիտասարդկան կենտրոնի տնօրեն Մակա Սուդաձեի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կօգնեն շահագրգռել և ծանոթացնել երիտասարդությանը ինտեգրացիայի սկզբունքներին և նշանակությանը:
Այս նախագիծը ֆինանսավորվել է PH International-ի և USAID-ի և իրականացվում է Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի կողմից:
Անահիտ Զալալյան