Վրաստանում վարկառուների 9,9%-ը պարտքերի մեջ է, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը։
«Կրեդիտինֆո»-ի 2024 թվականի ապրիլի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց է 192 273 փոխառու, իսկ պայմանագրերի թիվը՝ 370809 է։ Ինչ վերաբերում է ծավալին, ապա խոսքը 2 055 781 494 լարի ժամկետանց վարկերի մասին է։
Սակայն հարկ է նշել, որ այս վիճակագրությունն աստիճանաբար նվազում է ամիս առ ամիս։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի փետրվարի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց են եղել 194,745 վարկառուներ, 2023 թվականի դեկտեմբերին՝ 201,047 վարկառու; 2023 թվականի հունվարին 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց է եղել 224 016 անձ։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա ընդհանուր առմամբ, ապրիլի դրությամբ Վրաստանում ֆինանսական հատվածի պարտքեր ունի 1 935 322 մարդ՝ ընդհանուր 45 160 601 963 լարի։