Ծալկայի Դարագյուղ գյուղի հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը

Ծալկայի  Դարագյուղ գյուղի հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը

2024 թվականի մայիսի 18֊ին Ծալկայի շրջանի Դարագյուղ գյուղի հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը: Դպրոցն ավարտեց յոթ շրջանավարտ ոտք դնելով դեպի հասուն կյանք, դեպի երազանքների իրականացում:

Դպրոցի տնօրեն Ալիսա Աբաջյանը բարի երթ ու բարեմաղթանքներ հղեց շրջանավարտներին:

Վերջին զանգը յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահուզիչ ու խորհրդանշական իրադարձություններից է։ Դա միայն այն օրը չէ, երբ դասերն ավարտվում են. Սա տոն է, որը նշանավորում է մեկ կարևոր փուլի ավարտը և նոր ճանապարհի սկիզբը։

Միջոցառումը կազմակերպել էր ուսուցչուհի ՝ Թամարա Ղանդիլյանը:

Շրջանավարտներին, կյանքի նոր փուլում, հաջողություն մաղթեց և երախտիքի խոսքեր հայտնեց դասղեկ Էմզար Գելաձեն:

Վերջին զանգը կախարդական օր է, երբ դպրոցի զանգը հնչում է հատկապես մեղեդային և զգացմունքային: Այս զանգը կմնա շրջանավարտների սրտում՝ հիշեցնելով մանկության և դպրոցի մասին: Թող յուրաքանչյուր շրջանավարտ համարձակ քայլի դեպի ապագա՝ վստահ իր ուժերին և պատրաստ նորանոր ձեռքբերումների։ Շնորհավոր վերջին զանգ, սիրելի շրջանավարտներ: