«Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում

«Վերջին զանգի» 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում

Մայսիսի 24-ին, ավտվոթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզիի բնակիչ 19-ամյա Հենրիկ Այդինյանը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ալավերդյանն ու Կարեն Կարապետյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:Օպեր ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի ԳԳՄ-ի Վաղարշապատի աշխատակիցները:Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը: