Երկրի ողջ տարածքում եղանակը վատթարանում է, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Նրանց տեղեկություններով՝ Վրաստանում մինչև մայիսի 27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, Արևելյան Վրաստանում՝ տեղ-տեղ ուժեղ, հորդառատ անձրև, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես սպասվում է անձրև։ Ախալցիխեում մայիսի 25-ին և 26-ին սպասվում է անձրեւային եղանակ։ Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +18 և +19 աստիճան, իսկ գիշերը՝ +7 և +10 աստիճան։
Ախալքալաքում ցերեկը սպասվում է +13 և +14, գիշերը՝ +6 և +7 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում նույնպես անձրեւ է կանխատեսվում։ Օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են +11 և +14, իսկ գիշերը՝ +5 և +6 աստիճան տաքություն։
Թբիլիսիում նույնպես օդերեւութաբաններն անձրեւոտ եղանակ են կանխատեսում: