
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Զեմո Խալածանի գյուղում՝ Դեդոփլիսծղարոյից 41 կմ հեռավորության վրա։
Ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։ Հետցնցումներ են գրանցվել 10:29-ին։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։