Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրը նշվում է հանդիսավոր միջոցառումներով

Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրը նշվում է հանդիսավոր միջոցառումներով

«Այն ինչ մեզ հպարտացնում և միավորում է» մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրը նշվում է հանդիսավոր միջոցառումներով։

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն ժամը 10:00-ին Ազատության հրապարակից, որտեղ, ավանդաբար, նորակոչիկները երդում են տալիս։ Երդման արարողությունը տեղի կունենա Վրաստանի տարբեր շրջաններում։

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կկազմակերպվի գինու տարածք, որտեղ կցուցադրվեն և կվաճառվեն գինեգործների արտադրանքը։ Հյուրերը կգտնեն նաև սպորտային, խոհարարական և մանկական անկյուններ։

Ժամը 17:10-ին հանդիսավոր կերպով կնշվի Վրաստանի անկախության հռչակման պատմական պահը։ Վրաստանի պետական ​​օրհներգը կկատարի 300 երեխա, որոնց թվում կլինեն արտերկրում գործող վրացական համայնքային դպրոցների աշակերտներ։

Անկախության օրվան նվիրված գալա համերգը կավարտի մայիսի 26-ի տոնակատարությունները, որոնց հիմնական թեման Վրաստանի պատմությունն է։ Գալա համերգի այս տարվա ծրագիրն ամբողջությամբ նվիրված է ֆոլկլորին, որին մասնակցում են ֆոլկլորային համույթների շուրջ 1000 ներկայացուցիչներ Վրաստանի բոլոր ծայրերից։

Կառավարության կողմից կազմակերպված Անկախության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Վրաստանի 18 քաղաքներում։

1tv.ge