Սադախլո-Բագրատաշեն մաքսակետում աշխատանքները դադարեցված են

Սադախլո-Բագրատաշեն մաքսակետում աշխատանքները դադարեցված են

Հայկական կողմում ստեղծված ծանր օդերևութաբանական իրավիճակի պատճառով վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։ Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Ծառայությունից հայտնում են, որ առատ տեղումների հետևանքով ափերից դուրս եկած «Դեբեդ» գետը (Վրաստանի սահմանից 3 կիլոմետր հեռավորության վրա) վնասել է հայկական կողմում գտնվող Հայաստանն ու Վրաստանը կապող միջազգային նշանակության ճանապարհի հատվածը, ինչի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է «Բագրատաշեն» մաքսակետի աշխատանքային գործընթացը։

«Ըստ այդմ՝ «Սադախլո» մաքսային անցակետում մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը ժամանակավորապես կասեցվել են։ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում և արտահանում, ինչպես նաև նշված մաքսակետերով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց, մաքսային հսկողության ընթացակարգերը չեն իրականացվում։ Երկու երկրների մաքսային վարչությունները սերտ կապի մեջ են միմյանց հետ և լիովին վերահսկում են ներկա իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ֆիննախը նշում է նաև՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարները վերահասցեավորվում են Վրաստան-Հայաստան սահմանին տեղակայված հետևյալ մաքսակետեր՝ «Նինոծմինդա» և «Գուգութի»։