
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հորդառատ անձրևների պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ հեղեղումներից առաջացած վնասների հետևանքները վերացնելու համար։
«102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։ Հայկական կողմից հարցում ստանալու դեպքում ՌԴ զինված ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի գոտի»,- ասված է հայտարարությունում։ 1in.am