Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
Շենգենյան վիզան կարող է թանկանալ։ 2024 թվականի հունիսի 11-ից սկսած՝ դիմորդները կտեղեկանան ճանապարհորդական փաստաթուղթը ստանալու վճարների բարձրացմանը: Եվրահանձնաժողովը հայտարարել է 2024 թվականի հունիսի 11-ից շենգենյան վիզա ստանալու համար վճարների ավելացման մասին: Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունը հաստատել է, որ չափահաս դիմորդների համար վճարը 80 եվրոյից կհասնի 90 եվրոյի: Վեցից տասներկու տարեկան երեխաների համար վճարը 40 եվրոյից կդառնա 45 եվրո:
Որպես բարձրացման հիմնական պատճառներ ԵՄ-ը նշում է գնաճը և պետական ծառայողների աշխատավարձերը: Վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին, երբ վճարները 60 եվրոյից հասան 80 եվրոյի։ 1in.am