Քվեմո Քարթլիի ավելի քան 15 գյուղ կտրված է արտաքին աշխարհից։ Չդադարող անձրևների հետևանքով Ալգեթի, Խրամի և Դեբեդա գետերը վարարել են, ինչի հետևանքով Մառնեուլիի մի քանի թաղամասեր հեղեղվել են, հատկապես՝ ապրիլի 9-ի փողոցը և շուկայի տարածքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։
Ալգեթիի ջրհեղեղից կոտրվել է ամբարտակը: Ջուրը լցվել է նկուղներ և առևտրի օբյեկտներ, Ալգեթի տանող ճանապարհը քշվել է։ Բարդ իրավիճակ է Սադախլոյի համայնքում, որը գտնվում է Մառնեուլիից 40 կիլոմետր հեռավորության վրա և սահմանակից է ադրբեջանա-վրացական սահմանի Կարմիր կամրջի հատվածին։
Տարերային աղետի վայրում ներկա են Մառնեուլիի քաղաքապետարանի և փրկարարական խմբերի ներկայացուցիչները։ Ստեղծվել է հատուկ շտաբ, ինչպես նաև կորուստների հաշվարկման հանձնաժողով։ Կանխարգելման նպատակով բնակչությունը տարհանվել է։ Անհրաժեշտ էր լրացուցիչ ուժեր մոբիլիզացնել տարբեր շրջաններից։
Բնական աղետը վնասել է Կախեթիի գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերը։ Ջրածածկ են ցորենի ցանքատարածությունները, խաղողի այգիները, պտղատու այգիները, եգիպտացորենի և արևածաղկի դաշտերը։
Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Մցխեթա-Մթիանեթում, ջրով են լցվել տներ, ճանապարհներ, տնամերձ հողատարածքներ, անջատվել է մի քանի գյուղերի էլեկտրամատակարարումը. tv9news.ge