Մադաթափա լճի շրջակայքում գտնվող սոճու անտառը աստիճանաբար վերանում է

Մադաթափա լճի շրջակայքում գտնվող սոճու անտառը աստիճանաբար վերանում է

Նինոծմինդայի մունիցիպալիտետում դաժան ձմեռվանից հետո վնասվել է Մադաթափա լճի շրջակայքում գտնվող սոճու անտառը։ Անտառում մեծ քանակությամբ սոճիներ են ընկել, անտառը նոսրանում է…

Անտառի ապագա վիճակի մասին տեղեկանալու համար NOR ռադիոյի խմբագիրները նամակ են ուղարկել Վրաստանի Ազգային անտառտնտեսության գործակալության՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ծառայության կոնտակտային պատասխանատու Գուրամ Արաբիձեին։

Արաբիձեն հաստատել է, որ սոճու ծառերի անկումը տեղի է ունեցել առատ ձյան հետևանքով և գրանցվել է ողջ տարածաշրջանում, իսկ ծառերի վնասների նախնական կանխատեսումն անհնար է։

Թե ինչպիսին կլինի Մադաթափա անտառի վիճակը ապագայում, դեռևս հայտնի չէ։

Gmail – რადიო NOR – ინტერვი… by Radio NOR

Անտառները մեծ դեր են խաղում մարդու կյանքում և երկրագնդի համար: Չնայած ոչ միշտ է, որ մենք գիտակցում ենք դրանց կարևորությունը։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ է տալիս մեզ անտառը ու ինչպես ենք վարվում դրա հետ։

Անտառներն ապահովում են կենսաբազմազանությունը

Անտառները պարզապես ծառեր չեն, այլ էկոհամակարգ՝ հանդիսանալով միլիոնավոր բույսերի և կենդանիների բնակատեղի։ Ու շատերին թյուրիմացաբար թվում է, թե կարելի է ծառեր հատել, հետո նորը տնկել ու դրանից ոչինչ չի փոխվի: Մինչդեռ ծառերը հատելիս վնասում են անտառի կենդանիներին, բույսերին, քանի որ խաթարվում է նրանց միջև կապը։

Մաքրում են օդը և տալիս թթվածին

Պատահական չէ, որ անտառները համարվում եմ մեր մոլորակի թոքերը, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին: Հաշվարկված է, որ անտառներն ապահովում են  թթվածնի շրջապտույտի շուրջ 28%-ը:

1 ժամում 1 հա անտառը արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին:

Կառավարում են ջրային հոսքերը

Անտառները կուտակում են ձյունը, պահում հալոցքաջրերն ու անձրևաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը։ Դանդաղեցնելով ձյան հալոցքը՝ անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրի քանակության հավասարակշռության պահպանմանը։ Տարբեր հաշվարկներով անտառներն ապահովում են բնության մեջ ջրի շրջապտույտի մոտ 50%-ը։ Բացի այդ, անտառները մաքրում են ջրային ավազաններն ու մարդկանց ապահովում են խմելու ջրով։

Սնուցում են հողը

Անտառները պաշտպանում են հողերի արգավանդ շերտերը հողմահարումից։ Անտառների ծառերի արմատները նպաստում են, որպեսզի ջուրը ներթափանցի հողի ներքին շերտերը, որի արդյունքում փոխվում է հողի խոնավությունն ու կանխվում է հողի աղակալումը։ Անտառները ամրացնում են նաև սորուն ավազները։ Հողերը ողողումից պաշտպանելու համար հատկապես կարևոր են մեծ թեքություններում գտնվող անտառները:

Դեղամիջոցի հումք են

Զարգացող երկրների բնակչության ավելի քան 70%-ն օգտվում է ավանդականդեղամիջոցներից, որոնցից կեսից ավելին ստացվում են անտառային բույսերից: Բոլորիս հայտնի ասպիրինի ստացման համար օգտագործվում են ուռենու ծառից արտազատված նյութեր, իսկ քաղցկեղի դեմ դեղորայքի շուրջ 70%-ի համար` արևադարձային անտառների բույսեր: