2024 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի տրանսպորտային միջանցքում բեռնատարներից եկամուտն աճել է։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների՝ 2024 թվականի 4 ամսում բեռնատարներից ստացվել է 56,872,809 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 53,396,016 լարի։
Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվար-ապրիլին բյուջեում ճանապարհօգտագործման վճարներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3,4 մլն լարիով։
Առկա ֆինանսական ցուցանիշներից բխում է, որ 2024 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի միջանցքով հատել է 162 493 բեռնատար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 152 560 կցորդ։
Տեղեկության համար նշենք, որ Վրաստանում տրանզիտային բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Նշված սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վարորդները վճարում էին 200 լարի։