Հայաստան-Վրաստան միջպետական սահման տանող ճանապարհը բաց է

Հայաստան-Վրաստան միջպետական սահման տանող ճանապարհը բաց է

Հայաստան-Վրաստան միջպետական սահման տանող ճանապարհը երթևեկելի է:

Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։ Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։ Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել», — ասված է հաղորդագրության մեջ։

Այսպիոսով՝ Վրաստան–Հայաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ճանապարհներից մեկում երթևեկությունը վերականգնվել է, Դեբեդի վարարման հետևանքով փակ է մնում Ալավերդիով միջպետական ճանապարհը։

Հիշեցնենք՝ գործում են նաև Հայաստան – Վրաստան միջպետական այլընտրանքային երթուղիները․

  1. «Գուգեթի–Գոգավան մ/տ» — Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
  2. «Նինոծմինդա–Բավրա մ/տ» — Գյումրի – Երևան

Aliq.ge