2012 թվականի հուլիսի 29-ը շատերի համար սովորական օր էր, բայց ոչ Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի Քուրքչյանների ընտանիքի համար:
Մանվել Մարտիրոսի Քուրքչյանի ընտանիքում` ընտանիքին ուրախություն պատճառելով ծնվեց մի փոքրիկ աղջնակ, Մարտիրոսի դուստրը, գեղեցկուհի Ալիսան:
Օր օրի մեծանում էր Ալիսան, կարծես հեքիաթի երեխա, բայց ավաղ մի օր, զգացնել տվեց, որ աղջնակը ունի լսողական խնդիրներ: Անհանգստացան ծնողները հարազատները, հետագայում պարզվեց, որ ոչ լսում է, ոչ խոսում, ընտանիքը շատ վշտացած երեխային գրկերն առած, գրեթե ամեն տեղ տարան: Հանրապետությունից- հանրապետություն, հիվանդանոցից-հիվանդանոց, իրենց ուժերի ներածի չափով, սակայն ափսոս չկարողացան օգնել աղջնակին: Ալիսայի մայրը Կախեթից է, երեխան որոշ ժամանակ այնտեղ հաճախել է թեքումով դպրոց, բայց հնարավոր չի եղել այլևս շարունակել, իսկ Փոկայում երեխան զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից:
Այսօր Ալիսան հարազատներին ուրախացնում է ինքնուրույն նկարած նկարներով: Լռության մեջ ապրող աղջիկը խոսքի բացակայությունը լրացնում է նկարչությամբ, նկարում է այն ինչ տեսնում է, հանձնում է թղթին իր էմոցիաները, Ալիսան ձախլիկ է և նկարում է ձախ ձեռքով: Անգամ այս չնչին բանը ուրախացնում է հարազատներին և նրան ճանաչողներին:
Խուլհամրության հետևանքները կարելի է հաղթահարել հատուկ ուսուցման շնորհիվ։ Բանավոր խոսքին չտիրապետող խուլհամրերն իրար հասկանում են միմիկայի և իմաստավոր շարժումների (ժեստեր) միջոցով՝ միմիկա-ժեստիկուլյատոր խոսքով։ Վերջինս չի կարող լրիվ փոխարինել բանավոր խոսքին, սակայն կարելի է կոմպենսացնել գրավոր խոսքի միջոցով։